Huawei-ի նոր սմարթֆոնը եռակի 40 մեգապիքսելանոց տեսախցիկ կունենա22 մարտի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Մարտի վերջում Huawei ընկերությունը կներկայացնի նոր առաջատար Huawei P20 Pro սմարթֆոնը, որի առանցքային բնութագրերը համացանցում են հայտնվել մինչ պաշտոնական շնորհանդեսը, որը նախատեսված է մարտի 27-ին, գրում է Engadget-ը: ԶԼՄ-ներում հայտնված տվյալներից երևում է, որ նորույթի գլխավոր առանձնահատկությունը բջջային սարքերի շուկայում առաջին եռակի տեսախցիկն է Leica օպտիկայով: Ամբողջ համակարգը կազմված կլինի 3 մոդուլից՝ հիմնական 40 պիքսելանոց, 8 մեգապիքսելանոց հեռաֆոտոմոդուլից և լրացուցիչ 2 մեգապիքսելանոց մոնոքրոմ սենսորից, որն օժանդակ գործառույթ ունի՝ օգտագործվելու է լուսանկարների դինամիկ դիապազոնի բարելավման համար: Տեսախցիկը նաև 5-ակի զում կունենա, իսկ օբյեկտիվների դիաֆրագման տատանվում է f/1,6- f/2,4 միջակայքում, գրում է birdinflight.com-ը: Սմարթֆոնի մյուս բնութագրերի թվում է 6,1 դյույմանոց դիսփլեյը 2240х1080 պիքսել թողունակությամբ և կողմերի 19:9-ին հարաբերակցությամբ: Կունենա 6 ԳԲ օպերատիվ և 128/256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Ակնկալվում է, որ P20 Pro-ն վաճառքի կհանվի €899 գնով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |