Ս.Սարգսյան. Հայաստանը պատրաստ է հետագայում եւս բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նորընտիր նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել են Կրեմլում: «Այն փաստը, որ առաջին այցը նախագահ ընտրվելուց հետո Դուք կատարում եք Ռուսաստան, ռուս-հայկական հարաբերությունների նշանակության յուրովի խորհրդանիշ է»,-ասել է Դմիտրի Մեդվեդեւը: «Ես շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ,-ասել է Մեդվեդեւը:-Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ Կրեմլում: «Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մենք միասին կկարողանանք շարունակել այն հարաբերությունները, որ ձեւավորվել են վերջին տարիներին, փոխգործակցության այդ բարձր մակարդակը»,-ասել է Մեդվեդեւը: Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գիտեն եւ հարգում են Դմիտրի Մեդվեդեւին: «Հուսով եմ, որ պաշտոնը ստանձնելուց հետո, իսկ ես շնորհավորում եմ Ձեզ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մենք կկարողանանք շարունակել մեր կապերի ամրապնդմանն ուղղված ավանդական երկխոսությունը»,-ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը «պատրաստ է հետագայում եւս բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»: «Մենք պատրաստ ենք հարաբերությունները կառուցել համագործակցության վերաբերյալ արդեն իսկ եղած պայմանավորվածությունների հիման վրա»,-ընդգծել է նա: «Իրոք, եկեք քննարկենք թե ինչ ենք անելու ռուս-հայկական կապերի ապագայի համար»,-առաջարկել է Մեդվեդեւը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---