ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱԿԱՐԳ` ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Լատվիայի խորհրդարանի նախագահ Յանիս Սթրաումեն առաջարկել է համագործակցության նոր չափակարգ` Մերձբալթիկայի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների նախագահների մակարդակով: Այդ մասին ասվել է Լատվիայի խորհրդարանի ղեկավարի հանդիպմանը` Ռիգայում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Սթրաումեի կարծիքով, Մերձբալթյան երեք եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների խոսնակների հանդիպումները կօժանդակեն փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնել եվրոպական ինտեգրացիայի գործընթացին ակտիվ մասնակցելուն, եւ հետագայում էլ պատրաստ է շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ ահաբեկչւոթյան դեմ պայքարում, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---