Սպիտակ Տունը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր հավակնորդի անունը25 մարտի 2008 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի աշխատակազմը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր թեկնածուի անունը: Ինչպես գրում է Հարութ Սասունյանը The California Courier-ում, հայկական եւ ամերիկյան հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երեւանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար կարող է դառնալ Ղրղզստանում Միացյալ Նահանգների ներկա դեսպան Մարիյա Յովանովիչը: Այդպիսով, արված է առաջին քայլը: Հայաստանի համաձայնությունն ստանալուց հետո, նախագահ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողով եւ, Սենատի կողմից հավանություն ստանալու դեպքում, դեսպանը կժամանի Երեւան:Հիշեցնենք, որ 18 ամիսների ընթացքում Երեւանում ԱՄՆ դեսպանի դերն է կատարում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարամատարը: 2006 թվականին «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու պատճառով Ջոն Էվանսի հեռանալուց հետո, աշխատակազմը երկու անգամ ներկայացրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում դեսպանի պաշտոնին: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվել է Նյու-Ջերսին ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեզը Հոգլանդի հայացքներում Հայոց ցեղասպանության հարցով հստակ դիրքորոշման բացակայության պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |