Samsung-ն այլևս թարմացումներ չի թողարկի Galaxy S6-ի և S6 edge-ի համար

Samsung-ն այլևս թարմացումներ չի թողարկի Galaxy S6-ի և S6 edge-ի համար

PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունն այլևս չի աջակցի Galaxy S6-ի և S6 edge-ի սմարթֆոնների համար, որոնք առաջատար էին 2015-ին: Դա հաստատում է այն սարքերի ցուցակը, որոնց համար Samsung-ը Android անվտանգության թարմացումներ է թողարկում:

Samsung Galaxy S6 и S6 edge-ն այլևս չկան ոչ ամենամսյա կանոնավոր թարմացումների բաժնում, ոչ էլ եռամսյա, գրում է Ferra.ru-ն:

Հետաքրքրական է, որ Galaxy S6 edge+ և Galaxy S6 Active մոդելները, որոնք Galaxy S6-ից և S6 edge-ից մի քանի ամիս ավելի ուշ են թողարկվել, դեռ կան սմարթֆոնների ցուցակում, որոնց համար ամեն ամիս անվտանգության թարմացումներ են թողարկվում:

Samsung ընկերությունը ծրագրային ապահովում է տրամադրում իր սմարթֆոնների համար առնվազն 2 տարի: Սակայն, անվտանգության թարմացումների դեպքում կորեացի արտադրողը խոստացել էր 3-ամյա աջակցություն բոլոր առաջատարների ու միջին և մեկնարկային մակարդակի բազմաթիվ մոդելների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---