Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա նա բանակցությունների տեղ չի թողնի

PanARMENIAN.Net - Ցանկացած քայլ, որը կարող է ճնշում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կողմերից ոչ մեկին օգուտ չի բերի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳՎ ներկայացված բանաձեւին միջնորդների վերաբերմունքը ելնում էր հենց այդ սկզբունքից: «Դա միակողմանի բանաձեւ էր, որը չէր արտացոլում բանակցային սեղանին դրված առաջարկությունների արդարացի եւ հավասարակշռված էությունը: Իսկ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա դա եւս կվնասի բանակցություններին: Դա կլինի ՄԱԿ-ում Ադրբեջանի գործողություններին ասիմետրիկ քայլ, ինչը կարող է ապակայունացնել իրադրությունը: Եթե Հայաստանը իրոք ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա նա բանակցությունների տեղ չի թողնի»,- ընդգծել է Բրայզան, գրում է Armenian Reporter-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---