2018-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3%-ով![]() 5 ապրիլի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 525 079 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 186 743 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 2018-ի մարտ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 175 605 մարդ՝ 6.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշը: 2018-ի հունվար-մարտ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.8 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 3439 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 4894 տոննա ապրանք: 2018-ի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 138 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5058 մարդ, հայտնում է Հ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 31 955 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 13 906 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |