Վրաստանում պաշտոնյաներին արգելել են սև մեքենաներով երթևեկել 5 ապրիլի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, սևից բացի: Կառավարությունը փոփոխություն է կատարել համապատասխան որոշման մեջ: Սև մեքենաներից հրաժարվելը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությունն էր, որը փետրվարին կոչ էր արել կառավարության անդամներին անցյալում թողնել սև ջիպերի դարաշրջանը և այլ գույնի մեքենաներ վարել: 2014-ի փետրվարին ընունված կառավարության որոշման մեջ ավտոմեքենաների գույնի մասին ոչինչ չէր ասվում, իսկ թարմացված տարբերակում հայտնվել է հետևյալ գրությունը՝ «գնվող բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, սևից բացի»: Բացի այդ, ըստ փոփոխությունների, մինչև ապրիլի 25-ը Վրաստանի նախարարություններն ու նրանց ենթակայության հաստատությունները պետք է ներկայացնեն ավտոպարկի օպտիմալացման ծրագիր, գրում է Sputnik-Գրուզիան: Վրաստանի կառավարությունը հանձնարարել է պետական հաստատություններին, որ, այն ավտոմեքենաները, որոնք ենթակա չեն վերանորոգման կամ դա անշահութաբեր կլինի, փոխանցել ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը: 2018-ի հունվարին սև գույնի ավտոմեքենաների արգելքն ուժի մեջ է մտել Թուրքմենստանում, որտեղ դա վերաբերում է ոչ միայն պաշտոնյաներին, այլ բոլորին: Սև գույնի ավտոմեքենաների ներկրումը Թուրքմենստան արգելվել էր դեռևս 2015-ին, իսկ այժմ անմիջապես փողոցներից սև մեքենաները տեղափոխվում են տուգանային հրապարակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |