FIDE-ի նախագահական կազմն Իլյումժինովից անհապաղ հրաժարական է պահանջել

FIDE-ի նախագահական կազմն Իլյումժինովից անհապաղ հրաժարական է պահանջել

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի, նախագահական կազմը խնդրել է կազմակերպության ղեկավար Կիրսան Իլյումժինովին հրաժարական տալ: Հրաժարականի պահանջը կապված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների հետ, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Իլյումժինովn ԱՄՆ պատժամիջոցներին ենթակաների ցուցակում է հայտնվել 2015-ի վերջում Սիրիայի կառավարության նյութական օժանդակության և ի շահ նրա գործելու համար:

Ապրիլի 7-8-ը տեղի ունեցած խորհրդի նիստին մասնակցել է 15 անդամ, հրաժարականին դեմ է արտահայտվել միայն 1-ը:

Ավելի վաղ FIDE-ն հայտնել էր, որ շվեյցարական UBS բանկը մտադիր է փակել ֆեդերացիայի հաշվեհամարներն Իլյումժինովի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ինչը կարող է ֆինանսական խնդիրների պատճառ դառնալ, գրում է ՏԱՍՍ-ը:

FIDE-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Ընտրություններն անցնելու են 2018-ի հոկտեմբերի 3-ին Բաթումում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---