Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում ներողություն է խնդրել Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի համար11 ապրիլի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում ներողություն է խնդրել օգտատերերի տվյալների արտահոսքի համար: Սոցցանցի հիմնադիրը միջադեպն իր սեփական սխալն է համարել և խոստովանել է իր պատասխանատվությունը «սոցցանցում կատարվողի համար»: Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ մտադիր է ստուգել բոլոր հավելվածները, որոնց համար հասանելի են օգտատերերի տվյալները: Ընկերությունը կարող է արգելել հավելվածների տեղադրումը հարթակում, նշել է սոցցանցի հիմնադիրը, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Գերակա խնդիրներից մեկը Ցուկերբերգը համարում է պայքարը ընտրություններին միջամտելու դեմ, պնդում է CNBC հեռուստաալիքը: Ըստ սոցցանցի ղեկավարի, խոսքը «սպառազինությունների մրցավազքի» մասին է, որը պահանջում է ընկերությունից առավել պատրաստված լինել նման գործողություններին: Ցուկերբերգը նաև ափսոսել է, որ սոցցանցն ուշացումով է արձագանքել 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրությունների ՌԴ միջամտության փորձերի բացահայտմանը: Մի քանի տարի առաջ Cambridge Analytica ընկերությունն օգտագործել է Facebook-ի հավելվածի տվյալներով, որն առաջարկում էր օգտատերերին կազմել նրանց հոգեբանական դիմանկարը: Այդ հավելվածից օգտվել էր մոտ 270.000 մարդ՝ փոխանցելով անձնական տվյալները: Ավելի ուշ ընկերությունը զեկուցել էր, թե վերացրել է ստացած տեղեկատվությունը, սակայն, ինչպես պարզվեց հետո, ոչ բոլոր տվյալներն էին ջնջվել: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ընկերությունն օգտագործել է երկրի ընտրազանգվածի մի մասի անձնական տվյալները հասցեական գովազդի համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |