ԶԼՄ. Նեյմարը դժգոհ է ՊՍԺ Տուխելի տեղափոխվելուց

ԶԼՄ. Նեյմարը դժգոհ է ՊՍԺ Տուխելի տեղափոխվելուց

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տպավորված չէ այն հանգամանքով, որ ակումբը գլխավորելու է գերամանցի մարզիչ Թոմաս Տուխելը: Բրազիլացին վստահ չէ, որ ՊՍԺ-ն ճիշտ որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Տուխելի համեստ հաջողությունները տիտղոսների նվաճման առումով, գրում է Eurosport-ը Don Balon-ի վրա հղումով:

Բրազիլացի ֆուտբոլիստը հուսով էր, որ ակումբի սեփականատերերը կհրավիրեն Անտոնիո Կոնտեին, Ժոզե Մոուրինյոյին, Յուրգեն Կլոպին կամ Յոահիմ Լյովին:

Տուխելը կգլխավորի ՊՍԺ-ն 2017/18 խաղաշրջանի ավարտին: Միակ տիտղոսը, որ հաջողվել է նվաճել գերմանացի մասնագետին իր կարիերայի ընթացքում Գերմանիայի գավաթն է 2016/17 խաղաշրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---