Ֆրանսիայում ոմն Արմեն Սարգսյանի են ձերբակալել, որին Ուկրաինայում սադրիչների կազմակերպիչ են համարում

Ֆրանսիայում ոմն Արմեն Սարգսյանի են ձերբակալել, որին Ուկրաինայում սադրիչների կազմակերպիչ են համարում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ինտերպոլը ոմն Արմեն Սարգսյանի է ձերբակալել, որին Ուկրաինայի իրավապահները համարում են «տիտուշկաների» խմբերի կազմակերպիչն Արժանապատվության հեղափոխության ժամանակ: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Տիտուշկաները» հավաքական եզրույթ է, որն առաջացել է 2013-ի մայիսին Ուկրաինայում մի խումբ երիտասարդների կոչելու համար, որոնց ոչ հրապարակավ օգտագործում էին որպես սադրիչներ ու վարձկաններ ուժային սադրանքների կազմակերպման համար:

«ՆԳՆ-ն պաշտոնապես իրազեկվել է Ֆրանսիայում Արմեն Սարգսյանի ձերբակալման մասին: Որպես խափանման միջոց ընտրվել է մինչև մայիսի 19-ը բոլոր դատական հրահանգները կատարելու անձնական պարտավորությունը», -ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարը հավելել է նաև, որ նախատեսվում է, որ Ֆրանսիան կարտահանձնի Սարգսյանին: Համարվում է, որ լրագրող Վյաչեսլավ Երեմեյի սպանությունը հենց Սարգսյանի խումբն է իրականացրել:

«Ֆրանսիայում Սարգսյանին ձերբակալել են մեր հարցումով: Ճիշտ է, նա ներկայացել է որպես Հայաստանի քաղաքացի, թեև ունի նաև Ուկրաինայի անձնագիր և հայտնի է, որ այն հայկականից շուտ է ստացել»,-ասել է Ավակովը:

2013-14-ին «տիտուշկաներ» եզրույթն ընդլայնվեց՝ այդպես սկսեցին կոչել վարձու սադրիչներին, քրեական տարրերին, որոնց իշխանություններն օգտագործում էին ահաբեկելու, ցրելու և ծեծելու համար ցուցարարներին: Ավելի ուշ Եվրամայդանի կողմնակիցներն ու մի շարք լրագրողներ սկսեցին այդպես կոչել Եվրամայդանին և ԵՄ հետ ասոցացմանը դեմ հանդես եկող բոլոր մարդկանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---