Ցուցարարները երթ են անում մայրաքաղաքի փողոցներով (Թարմացվող)

Ցուցարարները երթ են անում մայրաքաղաքի փողոցներով (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ի վաղ առավոտվանից սկսած ընդդիմության ներկայացուցիչները հավաքվում են Հանրապետության հրապարակում։

Նրանք այստեղ են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչով: Պատգամավորը ապրիլի 18-ի հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ապրիլի 19-ի ժամը 8-ից սկսած ցուցարարները փորձելու են արգելափակել մի շարք կառավարական շենքերի մուտքը։

Ապրիլի 19-ին կայանալու է վարչապետ Սերժ Սարգսյանի վարած կառավարության առաջին նիստը։

11։40 Ցուցարարները հասնում են Երևան մոլ։

11։20 «Սու-ջուխ, սու-ջուխ» կատակով վանկարկում են ցուցարարները՝ կոչ անելով ներս թողնել իրենց Փեթակ՝ «առևտուր անելու»

11։07 Փաշինյանը Փեթակ տոնավաճառի մոտ է, փորձել է ներս մտնել՝ ոստիկանները թույլ չեն տվել։ Պատգամավորը կոչ արեց ցուցարարներին պահել այլ մուտքերը, հավանաբար, ոստիկաններին դրանք փակել թույլ չտալու համար։

11։03 «Ազատության» եթերում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը նշել է, որ Մուրադյանն ունի գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ու պիտի մի քանի ժամ մնա հիվանդանոցում։ Ինքը Մուրադյանը պատմել է, որ ֆիքսել էր իրեն ծեծղողներին հեռախոսով անընդհատ ինչ-որ մեկին տեղեկութոյւն փոխանցելիս, ինչից հետո ծեծվել է նրանց կողմից։

10։52 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել հկ լրագրող Տիրայր Մուրադյանին, տարածքում ներքա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։

10։47 «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» վանկարկումներով նրանք իջնում են Արշակունյաց պողոտայով

10։40 Ցուցարարները կրկեսի մերձակայքում են

10։20 Ցուցարարները երթով շարժվում են Երևանի փողոցներով

10։05 Ոստիկանությունից PAN-ին հայտնեցին, որ ժամը 10։00 դրությամբ բերման է ենթարկվել 20 հոգի՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։

09:55 Բժիշկներն օգնություն են ցուցաբերում քթի վնասվածք ստացած աղջկան։ Աղջիկն ասում է, որ ծնկով հարված է ստացել, Օսիպյանը փորձում է ճշտել՝ մտածված էր, թե անկանոն շարժման հետևանքով, և հետաքրքրվում, արդյոք աղջիկը կարող է նկարագրել ոստիկանին։

09:43 Փաշինյանի ելույթից հետո Երևանի փոխոստիկանաետ Վալերի Օսիպյանը առաջին շարքում կանգնած ոստիկաններին կարգադրեց ցուցարարներին մեջքով կանգնել։

09:35 Փաշինյանը դիմում է ոստիկաններին․ ասում է, որ նրան լուրեր են հասնում նրանց միջև ցուցարարների կողմից իրավապահներ ծեծելու մասին ասեկոսեներ տարածելու վերաբերյալ, և կոչ է անում չհավատալ նման սադրիչ լուրերին։ Նաև պատմում է, որ որոշ ոստիկաններ ստիպված են ոչ աշխատանքային օրերին այլ աշխատանքներ կատարել ավել գումար աշխատելու համար ու հարցնում՝ մի՞թե նրանց դուր է գալիս նման վիճակը։

09:17 Ոստիկաններն ազատեցին մասնաշենքի մուտքը ոստիկաններից՝ պատ կազմելով դրա դիմաց․ ներս են թողնում աշխատողներին՝ վկայականներով։ Նիկոլ Փաշինյանը եկել է մասնաշենքի մոտ։

09:06 Ակտիվիստներից մեկը պառկել է ոստիկանական մեքենայի տակ և թույլ չի տալիս, որ այն տեղափոխի ցուցարարներին:

09:02 Ոստիկանները բերման են ենթարկում կառավարության երրորդ մասնաշենքի մուտքը փակած ցուցարարներին: Ցուցարարները փակել են բերման ենթարկվածներին տեղափոխող ավտոբուսը:

08:55 Ոստիկանները ֆիզիկական ուժ են գործադրում կառավարության երրորդ մասնաշենքի հետնամուտքը փակած ցուցարարներին: Ոստիկանները սահմանափակել են Փաշինյանի տեղաշարժը՝ շրջափակելով նրան:

08:32 Ցուրարները շրջափակում են կառավարության երրորդ մասնաշենքի մուտքերը: Ըստ Փաշինյանի, նրանք կփորձեն խափանել շենքում տեղակայված նախարարությունների աշխատանքը:

08:26 Ցուցարարները Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Նալբանդյան փողոց:

«Մեր երեկվա հայտարարությունից հետո կառավարության նիստի ժամը փոխվել է 11:00-ից տեղափոխվել է ժամը 17:00», - ասել է Փաշինյանը:

08։15 Գիշերը Փաշինյանը հեռախոսով զրուցել է SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ, ում նախորդող օրերին նա կոչ էր անում գալ Հայաստան ու միանալ ընդդիմության ցույցերին։ «Նա աջակցում է մեզ։ Ինչ վերաբերում է Հայաստան գալ-չգալուն, իր պատասխանը նա ինքը կհրապարակի», - գրել է Փաշինյանը Facebook-ում։

08:02 Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի մոտ: ՃՈ-ն փակել է Վազգեն Սարգսյան փողոցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---