Մարուքյանը կոչ է արել Փաշինյանին և Սարգսյանին ևս մեկ տարբերակ գտնել՝ խոսելու և քննարկելու22 ապրիլի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հետևում էր Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «պատմական հանդիպմանը»: Նա Ստրասբուրգ է ուղևորվում և ուղիղ եթեր է դուրս եկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից: Նա ասել է, որ լուրջ ձեռքբերում է համարում ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցած հանդիպումը և խնդրանքով է դիմել Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանին: «Մեկ ժամ հանգստացեք, կրկին տարբերակներ մտածեք և նորից հանդիպեք, քննարկեք, շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտեք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասել է նա (Մարուքյանի հայտարարությունն արվել է մինչև գլխավոր դատախազության կողմից Փաշինյանի, Միքայելյանի ու Միրզոյանի ձերբակալման մասին լուրի տարածելը՝ խմբ)։ Նա հավելել է, որ շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեն: «Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները մեկ նիշ իջեցվի և խոսեք»,- ասել է նա: Մարուքյանը նշել է, թե, ակնհայտ է, որ Ստրասբուրգում Հայաստանի թեման թիվ մեկն է լինելու: Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |