ՄԱԿ գլխավոր քարտուղար. «Սառը պատերազմը» վերադարձել է23 ապրիլի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է, որ Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է և խոսել է նոր սառը պատերազմի մեկնարկի մասին: Այդ մասին նա հայտարարել է շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով Դումայում քիմիական գրոհին ի պատասխան Սիրիային Արևմուտքի երկրների կողմից հասցվող հարվածների մասին հարցին՝ նա ասել է, որ «կան հասկանալի կանոններ նման իրավիճակների հանգուցալուծման համար, սակայն հիմա կարևոր է հետ չնայել»: «Սառը պատերազմը վերադարձել է»,-հայտարարել է նա՝ նշելով, որ XX դարի նմանատիպ ժամանակաշրջանի համեմատ կան էական տարբերություններ, գրում է Lenta.ru-ն: «Այն ժամանակ լուրջ հակամարտություն կար ԱՄՆ և ԽՍՀՄ միջև: Հիմա Վաշինգտոնն ու Մոսկվան բոլորին չեն վերահսկում, ինչպես այն ժամանակ: Բազում երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, չկա երկու միատարր վերահսկվող դաշինք»,-պարզաբանել է նա: «Սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեն գործառույթներ երկխոսության, վերահսկողության և շփման համար, երաշխավորելու համար, որ, երբ առճակատման ռիսկ առաջանա, իրադարձությունները դուրս չեն գա վերահսկողությունից: Այժմ նրանք այդպիսի մեխանիզմներ այլևս չունեն: Ահա թե ինչու էր իրավիճակն այդքան վտանգավոր, և ես ուրախ եմ, որ ամեն ինչ հանդարտվեց»,-ասել է գլխավոր քարտուղարը: Գուտերեշը նաև լուրջ է անվանել առճակատումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկխոսությունը վերսկսվի, որպեսզի կողմերը կարողանան հաղթահարել լարվածությունը, որն անցած շաբաթ գագաթնակետին հասավ»,-ասել է նա: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ապրիլի լույս 14-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել սիրիական օբյեկտներին, որտեղ, ենթադրաբար, քիմիական զենք կար: Դրա համար առիթ հանդիսացավ Դումա քաղաքում Ասադի զորքերի կողմից քիմզենքի կիրառման մասին հաղորդագրությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |