ԵԱՀԿ գործող նախագահը` Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը, պաշտոնաթող է արվել SMS- հաղորդագրությունների պատճառով

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան զրկվել է իր պաշտոնից SMS-հաղորդագրությունների պատճառով, որոնք, ինչպես պարզվել է, նա ուղարկում էր էրոտիկ շոուի պարուհու: Ավելի վաղ Կաներվան հրաժարվում էր պաշտոնաթող լինել: Նա պնդում էր, որ որեւէ դատապարտելի բան չի կատարել:



Իշխող Ազգային կոալիցիոն կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ նախարարը կորցրել է ընկերների հարգանքն ու վստահությունը: Նրան փոխարինելու է Ալեքսանդր Ստուբը` Եվրախորհրդարանի նախկին անդամ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսերսկին, Ֆինլանդիան ներկա դրությամբ հանդիսանում է ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, եւ գործող նախագահի պարտականությունները կատարելու է արտգործնախարարը, անկախ անձից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---