Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի հերթական նիստը կայանալու է հունիսի վերջում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի հերթական նիստը կայանալու է հունիսի վերջում Ստրասբուրգում, կառույցի ամառային նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ քաղաքական հարցերով կոմիտեի քարտուղար Ագնեշկա Նաչիլոն: «Նիստին քննարկվելու է իրադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, բանակցությունների գործընթացը, տարածաշրջան ենթակոմիտեի ղեկավարների այցելության վերջին արդյունքները»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Ի սկզբանե նիստը, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ, ծրագրվում էր անցկացնել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում` ապրիլի 18-ին, սակայն այդ նիստը տեղափոխվել է նախագահական ընտրությունների պատճառով, որոնք անցան Հայաստանում: Ամսաթվի փոփոխման մասին որոշումը կայացվել է փետրվարի 8-9 ենթակոմիտեի ղեկավարների այցելության ժամանակ տարածաշրջան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---