«Ռոսկոմնադզորը» արգելափակել է VK-ն, Twitter-ն ու Facebook-ը27 ապրիլի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» շարունակում է համալրել արգելված կայքերի շարքը: Այս անգամ ցանկում ընդգրկվել է «ՎԿոնտակտե» (VK), Twitter, Facebook և «Օդնոկլասնիկի» սոցցանցերի IP հասցեներ: Այդ մասին հայտնել է Telegram-ի RKNShowtime կանալը, որն ավտոմատ ռեժիմով թարմացնում է արգելափակված կայքերի մասին տեղեկությունները: Բացի այդ, փակվել է Yandex-ի 5 հասցե, գրում է Deutsche Welle-ն: Ապրիլի 13-ինՄոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:«Ռոսկոմնադզորը» Telegramմեսենջերի կողմից օգտագործվող web.telegram.org և t.meվեբ հասցեներն ընդգրկել է ՌԴ-ում արգելված կայքերիցանկում: Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը, մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը, հայտարարել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |