Ընդդիմությունը սկսել է հավաքվել Հանրապետության հրապարակում

Ընդդիմությունը սկսել է հավաքվել Հանրապետության հրապարակում

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ի առավոտյան՝ նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարած պլանի համաձայն, ընդդիմության համակիրները սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում։ Ապրիլի 30-ի հանրահավաքին Փաշինյանը հայտարարել էր, որ հանրահավաքը, փաստացի, տոնական է լինելու, այդ օրն անհնազանդության ակցիաներ չեն լինելու, և հավաքվածները հետևելու են վարչապետի ընտրությանը հրապարակում տեղադրված էկրանների վրա։

Մայիսի լույս 1-ի գիշերը հեռարձակված տեսաուղերձում, սակայն, Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Հանրապետականը որոշել է տապալել վարչապետի ընտրությունը։

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---