ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը (Թարմացվող) (վիդեո)

ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը (Թարմացվող)

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում սկսվել է վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը։ Առաջադրված է 1 թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։

20։19 Արա Բաբլոյան․ ճգնաժամը հարկավոր է հանգուցալուծել խաղաղ ու բոլորի համար ընդունելի ճանապարհով։ Նա պնդում է՝ Փաշինյանը պահանջում էր բանտարկված ժամանակ ասում է, որ երկխոսել անհնար է ճաղերի ետևում, իսկ այժմ ազատ է արձակվել՝ ու էլի չի երկխոսում։

16։30 «Այսօր երկրում եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է: Շնորհավորում եմ, պրն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց: Դուք ներշնչեցիք հույս, էներգիա, ոգևորեցիք մարդկանց... Սերժ Սարգսյանը գնաց՝ իր ուսերին տանելով տարիների ընթացքում, ոչ միայն իր ղեկավարման օրոք, կուտակված բեռը... Այս դահլիճում գրեթե չկա հանրությանը հայտնի գոնե մեկ գործիչ, որն իր մեղքի բաժինը չունի խնդիրների մեջ... Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն: Անկեղծ ասեմ՝ Փաշինյանի ելույթը դիմադրողական էր, արժանապատիվ, բայց բավարարող ու համարժեք չէր այն խնդիրներին, որ այսօր կան ՀՀ-ում»:

16։10 «Ռուսներին տղա՞ եք կանչում», - դիմում է ՀՀԿ-ականներին Արարատ Զուրաբյանը։

16։08 Հատված ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանի ելույթից. «Ունենք ճգնաժամ: Ու այդ ճգնաժամը չունի այլ լուծումներ, լուծումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելն է: Այլ տարբերակ չկա... Դուք հասցրել եք նրան, որ հիմա ունենք քաղաքական ճգնաժամ, բայց չունենք զոհեր, կոտրված խանութների փեղկեր: Պետք է սա գնահատենք... Ձեր ձեռքերում է: Դուք այսօր կարող եք այնպես անել, որ ՀՀ-ն որևէ սանկցիայի տակ չընկնի, որևէ մեկը որևէ վնաս չտա Հայաստանին: Ուրիշ ինչ անեք [չքվեարկելու դեպքում, - խմբ.]՝ չենք կարողանա դուրս գալ այս իրավիճակից... Հեղափոխությունը պետք է նյութականացվի, դրա առաջին քայլն այսօր է ու հիմա, որովհետև հակառակ դեպքում մենք չենք ունենում այդ նյութանակացումը»:

15։43 «Մտածենք՝ ինչ ենք անում, որ ժողովուրդը՝ համոզված, որ հաղթանական ա, գնա տուն», - ասում է Սեյրան Սարոյանը։

17։29 Ելույթ է ունենում Սեյրան Սարոյանը․ Ես Փաշինյանին շատ հարգում եմ, սաղդ էլ գիտեք։ Իրա նման ընդդիմադիր չկա․․․ բայց որ գնաց իշխանություն, ընդդիմդդիր ո՞վ ա լինելու, Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր։

17։27 Արման Սաղաթելյանը ցույց է տալիս Հայկական Ժամանակի այն համարը, որտեղ շարադրված են խոսքերը, որոնք նա մեջբերում էր Փաշինյանից

17։21 Օրինակ, էսօր մեր գործընկեր Փաշինյանը ինքնաբացարկ անի, ոչ մի քվեարկություն չունենանք, մի շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղերձ տանք՝ աշխարհին

17։11 Կարեն Բեքարյանն ասում է հրապարակում հավաքվածներին՝ տեսեք, ովքեր ու ինչ տիպի նպատակներով են միացել շարժմանն ու ովքեր են խոսում ընտրակեղծիքներից։

17:05 Մանե Թանդիլյանը հեգնում է ՀՀԿ-ականներին․ Միհրան Պողոսյանը կարող էր հարցնել՝ ինչպե՞ս եք օֆշորների հարցը լուծելու, Սամվել Ալեքսանյանը՝ ի՞նչ է անելու Փաշինյանը Երևան Սիթիի աշխատողներին գրանցելու համար, իսկ Արտակ Սարգսյանը՝ ի՞նչ անել, որ ՍԱՍ-ի աշխատողներին չստիպեն քաղաքական պրոցեսների մեջ մտնել։

Ընդմիջում՝ մինչև ժամը 17։00-ն։

16։26 ԵԼՔ-ից Արամ Սարգսյանն ասում է. «Մոռանում ենք, որ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել փողոցում... այսօրվա իրավիճակը խաղտված ընտրության հետևանք է... Փաշինյանն այն մարդն է, ում անունը ամբողջ աշխարհի հայությունն է այսօր տալիս: Նա գարանտն է, որ ընտրությունները կանցնեն արդար... Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ուրախանա, թե՝ ոչ: Ի՞նչ եք մտածում՝ եթե այս ժողովուրդը մեկ անգամ էլ պարտվի, մենք՝ այստեղ նստածներս, քաղաքականությամբ պիտի զբաղվե՞նք: Իմասատը ո՞րհն է: Լուծումն արդեն միանշանակ, զենքի դաշտում է մնալու»:

16։08 Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ շարժումը թույլ է տվել դուրս գալ ճահիճից ու կոտրել «մեր դեմ խաղ չկա»-ն ու «իշխանության ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյանով» մանտրաներից։

16։07 «Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում», - ասում է Շարմազանովը։

16։06 Ընտրում ենք ոչ թե ժողովրդական տրիբուն, այլ վարչապետ, որը պիտի լինի հետևողական , և անփոփոխ, որը չկա Փաշինյանի պարագայում։ Չկան պատասխաններ այն հարցին՝ ովքեր են լինելու իր թիմում, Արցախի հարցում չներկայացրեց որևէ տեսակետներ։

16։02 Սկսվում են ելույթները, Շարմազանովն արտահերթ ելույթ է ունենում։

15։42 Կորյուն Նահապետյանի հարցը շփման գծում լարվածության ու իրավիճակին տիրապետելու մասին էր. «Վարչապետը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է՝ լսելով համապատասխան ինստիտուտների խորհուրդները: Ասելով, որ պատրաստ եմ ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, նկատի չունեմ, որ հանրապետության ամենաուժեղ էներգետիկն եմ, կամ հանրապետության ամենաուժեղ տրանսպորտնիկն եմ, կամ հանրապետության ամենաուժեղ բժիշկն եմ, կամ հանրապետության ամենաուժեղ օդաչուն եմ... Պաշտոնը ստանձնելուց հետո ինձ մոտ կհրավիրեմ պատասխանատուներին ու կլսեմ նրանց զեկույցը շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին զեկույցը, և վերջում միայն կկայացնեմ անհրաժեշտ որոշումներ»:

15։14 Փաշինյանը զրուցում է նախկին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հետ․փորձառու քաղ.գործիչներից ազատվելու վերաբերյալ․ «Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո կձեռնարկեմ երկխոսության գործընթացն ԱԺ բոլոր խմբակցությունների հետ: Իմ ձգտումն այն է, որ մենք հետագա իրավիճակի վերաբերյալ լսենք միմյանց տեսակետները: Այսօր ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի, ու դա պետք է լինի երկխոսության հիմքը»:

15։04 Ջեմմա Բաղդասարյան․ կարծու՞մ եք արդյոք, որ չծառայած պաշտոնյաները պիտի վայր դնեն լիազորություններն ու գնան բանակ, ու արդյոք պիտի չտարվեն բանակ այն ընտանիքի զավակնմերը, որոնցից 2 երեխա ծառայել է։ Փաշինյան․ իմ որդու 18 տարեկանը լրացել է ու ամռանը նա գնալու է բանակ։ Ինչը վերաբերում է պաշտոնյաների ծառայությանը՝ 2016 թվականին Ճանկաթաղ գյուղի հատվածում իմ ջոկատը մինչև կամավորների հետքաշման վերջին օրը մարտական հերթապահություն է կատարել։ Ես պատգամավորի էի, ինչն ինձ չխանգարեց ավտոմատ կրել ու խրամատ փորել։

14։50 Տաճատ Վարդապետյանը հարչցնում է ռազմական ծախսերի մասին ու Սաակաշվիլիի՝ Փաշինյանի գործողությունների հետ կապված Սաակաշվիլիի ցնծության վերաբերյալ։ Փաշինյանն ասում է՝ վերջինիս, ինչպես նաև Նավալնիի հետ որևէ շփում երբևէ չի ունեցել, իսկ Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու խնդիրը բացառապես իր ու Վրաստանի գործն է։ «Փոխզիջումն անհնարին չէ, փոխզիջումը նշանակում է փոխաադզրձ զիջում, դրա մասին խոսելն իմաստ ունի, եթե 2 կողմն են խոսում այդ մասին»։ Ռազմական ծախսերը պիտի լինեն ադեկվատ իրավիճակին, այսօր դրանց ավելացման անհրաժեշտություն կա։ Փաշինյանն ասում է՝ ռազմական բալանսը շեղված է և արագորեն այն վերականգնելու քայլեր են անելու։

14։37 Հակոբ Հակոբյան, ՀՀԿ․ ձեր նախընտրական ծրագրում 5 մլն-անոց Հայաստան էիք խոստանում, բայց դեմ էիք մեր՝ 4-մլնանոց Հայաստանին, ինչու՞, և ինչպե՞ս եք լուծելու աղքատության խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ րտագաղթը երկար տարիների ՀՀԿ-ի տեռորների արձագանքն է, որի պարագայում 4-մլնանոց Հայաստան անհնար էր։

13։59 Կարեն Ավագյանը խնդրում է մեկնաբանել դեսպանատների մոտ ցույցերն, արդյոք դրանք չեն վնասում ՀՀ հեղինակությանըու ապրիլի 24-ին երթ անելու հավանականությունը։ Փաշինյանն ասում է, որ ըստ իշխանության պլանի ամսի 24-ին պիտի կալանավայրում լիներ, սակայն իրականացրել է երթ դեպի Ծիծեռնակաբերդ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցերի՝ հեղինակության վրա ազդելու վերաբերյալ Փաշինյանը խորհուրդ է տալիս դիտել մամուլն ու համոզվել, որ հեղինակությունն աճել է։

13։44 Շիրակ Թորոսյանը՝ Ջավախքից, հարցնում է հայ-վրացական հարաբերությունների տեսլականի մասին։ Փաշինյանն ասում է՝ պետք է հնարավորինս առավելագույնն անել հայ-վրացական հարաբերություններն աշխարհաքաղաքական ազդեցությունից հետ պահելու համար, որովետև, այո, լարվածություն հաճախ առաջացել է, երբ հարցերը ոչ թե հայ-վրացական, այլ ինչ-որ այլ հարաբերությունների համատեքստում են դիտարկվել, նշում է նա։ «Չեն կարող հայ-վրացական հարաբերությունները հենված լինել ոչ հայ-վրացական օրակարգի վրա․․․ շատ ուրախ եմ, որ այսօր և Վրաստանում, և Հայաստանում կա մթնոլորտ՝ կառավարել ռիսկերը։ Վրաստանում քաղաքականության ու համայնքի կյանքի կազմակերպման համար։ Ինքնության փոխադարձ հարգանքը պիտի հիմքը դառնա, որը կամրապնդի հարաբերությունները հետագայում, նշել է նա՝ ըդգծելով, որ որևէ նկրտումներ երկկողմ հարաբերություններում չպիտի լինեն։

13։38 Արարատ Զուրաբյանը ասում է՝ շատ շնորհակալ է հարթակում կանգնածներին 2008-ի կանգնածներից վճռական լինելու համար։ Ասում է՝ բոլորը 88-ից գալիս էին լավ մղումներով, բայց ժամանակը փոխեց նրանց։ Ինչպե՞ս խուսափել դրանից ապագայում։ Փաշինյանն ասում է՝ կոռուպցիոն սկանդալները հիմնականում կապված են օֆշորների հետ․ պետպաշտոնյաներն, ըստ գաղափարի, պիտի համաձայնագիր տան ստուգելու իրենց ունեցվածքը ցանկացած երկրում։

13:33 «Որևէ ՀՀԿ-ական թող շնորհակալություն չակնկալի, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել․․․ այդ ամենը մենք նվաճել ենք մեր ընտանիքների տառապանքների, մեր երեխաների զրկանքների գնով», - ասում է Փաշինյանը Կարինե Աճեմյանին։

13։12 Արման Սաղաթելյան, ՀՀԿ․ Մեջբերում է Փաշինյանի հոդվածներից մեկը․ «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք օկուպացված, եթե կուզեք՝ ազատագրված տարածքների մասին», ուր Փաշինյանն ասում է տարածքների հանձնման անխուսափելիության մասին։ Փաշինյանը պատասխանում է, որ հայտարարությունը ֆեյք է․ «Ձեր ասած մեջբերումն արդեն 5 տարի իմ լուսանկարով շրջանառության մեջ է դրված , և նշված է, որ դա ես գրել եմ ՀԺ-ում հոդվածում: Ես 15-20 անգամ դրել եմ հոդվածի լուսապատճենները, որտեղ նման նախադասություն չկա», - ասում է նա ու հրապարակավ կասկած հայտնում, որ ՀՀԿ-ի թիմը կապ ունի ֆեյքը շրջանառության մեջ դնելու հետ։

13:06 Պատասխանելով Ուրիխանյանի հարցին ԼՂՀ հիմնահարցիի մասին, Փաշինյանն ասում է՝ քանի դեռ ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից բացառված չէ, պիտի համախմբենք ամբողջ ներուժը հայրենիքն ագրեսիայից պաշտպանելու համար:

12։56 Հայկ Բաբուխանյանը հարց է տալիս լիբերալիզմից ու ազգային արժեքներից, «վուլգար ֆեմինիզմից», սեռական փոքրամասնությունների հասցեին վերաբերմունքից։ Փաշինյանն ասում է՝ ինքն իրեն լիբերալ չի համարում ու «իզմերը» կորցրել են արդիականությունը, օրինակ է բերում կոմունիստական Չինաստանը՝ մասնավոր կապիտալով։

12։52 Փաշինյանին 26 պատգամավոր է հարց տալու․ Սերժ Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էր 8-ը:

12:47 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հարցնում է Փաշինյանին՝ ինչ է անելու առողջապահության հետ։ Նա հիշեցնում է ապահովագրական համակարգի ձախողման մասին։

12:44 ՀՀԿ մի խումբ պատգամավորներ լքեցին ԱԺ դահլիճը. Փաշինյանին հարցեր ուղղելու համար հերթագրվեց 26 պատգամավոր:

12։44 Փաշինյանն ասում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրույթունները հնարավորինս կարճ ժամկետներում անխուսափելի են՝ որպես ՀՀ ժողոովրդի հաղթանակի ամրագրում:

12։24 Փաշինյանն ասում է՝ Սարգսյանն ու Քոչարյանը ճնշում են բոլոր պատգամավորներին՝ ստիպելով չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին։ Կոչ է անում պատգամավորներին՝ անել իրենց քայլն, առանց պաշտոնաթող ղեկավարներից վախենալու։

12։15 Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ-ում․ «Սարգսյանն ու իր շրջապատը արևելյան տիպի ընտանեկան իշխանություն էին փորձում ձևավորել ԱԺ-ում»:

12:05 ԵԼՔ-ի պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացնում է Փաշինյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---