Ծառուկյանը պատմել է՝ ինչու Փաշինյանի մոտ ստացվեց, իր մոտ՝ ոչ

Ծառուկյանը պատմել է՝ ինչու Փաշինյանի մոտ ստացվեց, իր մոտ՝ ոչ

PanARMENIAN.Net - 2015 թվականին, երբ գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը բաց հակամարտության մեջ էին մտել, իշխանությունը մի գիշերվա ընթացքում Ծառուկյանի հարյուրավոր աջակիցների էր ձերբակալել։

Այս մասին է հայտարարել ԱԺ-ում ինքը Ծառուկյանը վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստից առաջ։

«Իմ ու Նիկոլի մեջ տարբերություն կա։ Բոլորը գիտեն իմ թափը, բայց ես կառույց ունեի, թիմ ունեի, որից 639 հոգի մի գիշերվա ընթացքում ձերբակալվել էր», - ասել է Ծառուկյանը:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը մենակ, շրջելով, քայլելով, խաղի կանոնները պահելով․․․ (կարողացավ արդյունքի հասնել – խմբ․)։ Ասում եմ՝ հալալ ա իրեն․ ինքը ամբողջ ժողովրդի սպասելիքն է իրականացրել ու կարևորը՝ անհնարինը հնարավոր դարձրել», - նշել է Ծառուկյանը։

Ծառուկյանը նշել է նաև, որ Փաշինյանը շատ գրագետ ու պատրաստված է գործել, ու ոչ ոք չէր հավատում, որ նա կարող է այսպիսի հաղթանակի հասնել։

2015-ի իր ու Սարգսյանի հակամարտության մասին խոսելիս գործարարը հիշեցրել է նաև, որ իրեն մեղադրել էին կեղծ բարեգործություն անելու մեջ։ «Այսինքն եթե քայլ անեի, ասելու էին՝ Ծառուկյանն իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին ոտքի է հանում։ Սրա համար, իմ ակտիվիստներին փրկելու համար ասեցի՝ էջը փակում եմ, էկեք ինձ ստուգեք։ Ստուգեցին տարիուկես, համապատասխան որևիցե մի տեղ բան չգտան», - շեշտել է նա։

2015-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջև հակամարտությունը պիկի հասավ։ Նախ Ծառուկյանը ԲՀԿ նիստում՝ Սարգսյանին ակնարկելով, հայտարարեց, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, ու եթե երկրի զարգացումը պահանջում է իշխանափոխություն, այդպես էլ պետք է լինի։ Սարգսյանը պատասխանեց Ծառուկյանին հրապարակավ «Դոդի Գագո» անվանելով ու իսկ վարչապետ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն էլ նրան «իր տեղը ցույց տալու» համար «գլխին բամփելու» կոչ արեց: Ծառուկյանի, իր կուսակիցների ու բիզնես-կառուցների վրա գրոհից շաբաթ անց Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հետանալու մասին։

2015-ի իրադարձությունների կարճ քրոնիկոնը կադացեք այստեղ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---