ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌՆՎԱԶՆ 83,4 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԻՆԱԳԾԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն նախորդ օրը հավանություն է տվել 2003 ֆինանսական տարում Հայաստանին առնվազն 83,4 մլն դոլարի օգնության ցուցաբերում նախատեսող օրինագծին: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, օգնության չափը հավասար է անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի միջազգային գործերի ենթակոմիտեի կողմից հավանության արժանացած գումարին: Հայաստանին տրամադրվելիք օգնության այդ չափը գերազանցում է ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից նախատեսված 70 մլն դոլար գումարը, բայց զիջում է 2002 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրված 90 մլն դոլարին հավասար գումարին: Հատկացումների կոմիտեն պաշտպանել է նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարարության կարիքների համար 3 մլն դոլար, ինչպես նաեւ տարբեր նախագծերի իրականացման համար 750 հազար դոլար տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի վարչակազմի նախաձեռնությունը: Դրանից բացի, հատկացումների կոմիտեի անդամները դիմել են ԱՄՆ կառավարությանը` կոչ անելով արագացնել Լեռնային Ղարաբաղին 20 մլն դոլարի, եւ առաջին գումարի հաջող իրացման դեպքում, լրացուցիչ 5 մլն դոլարի օգնության տրամադրումը: Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրում նախատեսող օրինագիծը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---