Ստամբուլում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» 45 անդամներ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում 5 ապրիլի 2008 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կանխվել են լայնածավալ ահաբեկչական գործողություններ, որ նախապատրաստում էր միջազգային «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը: Այդ մասին հաղորդել է Ստամբուլի անվտանգության վարչությունը: Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի չորս գավառներում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» տեղական օղակի ահաբեկիչների մի խումբ, որոնք պատրաստություն էին անցել արտերկրում: Ահաբեկիչները մտադիր էին Ստամբուլում միաժամանակ պայթյունների մի շարք անցկացնել մահապարտների միջոցով: Ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» 45 անդամներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Նշենք, որ 2003 թ. նոյեմբերին Ստամբուլում ահաբեկչական գործողություններ կատարվեցին «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի հրամանով: Այդ ակցիաների կազմակերպիչ, սիրիացի Լուաի Մուհամմեդ ալ-Սաքքան եւ նրա վեց հանցակիցները, որոնք 2005թ. օգոստոսին մտադիր էին պայթեցնել Անթալիայում մի շոգենավ, որտեղ զբոսաշրջիկներ էին Իսրայելից, 2007թ. Թուրքիայում դատապարտվեցին ցմահ բանտարկության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |