Պատանի կիթառահարները՝ հանուն ընկերոջ կյանքի փրկության. Բարեգործական համերգ LOFT-ում10 մայիսի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում՝ The LOFT ժամանցի կենտրոնում, մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան պատանի կիթառահարներ։ Երեկոն հատուկ կազմակերպվել է Շահումյան գյուղի Արվեստի դպրոցի աշակերտուհի 16-ամյա Անյուտա Բաբայանի համար, ով նույնպես կիթառահար է և երաժիշտների ընկերը։ Վերջինս քաղցկեղով է հիվանդ և արդեն տարել է 4 վիրահատություն, իսկ այժմ ստուգման և բուժման նպատակով Գերմանիա մեկնելու կարիք ունի: Բարեգործական համերգի նպատակն է օժանդակել Անյուտայի ընտանիքին ծախսերի հոգման հարցում։ Երեկոյի համակարգողը Sigma Project 6 խմբի հիմնադիր, կիթառահար Տիգրան Ավետիսյանն է, որի աշակերտներն են համերգին նվագող փոքրիկ երաժիշտները և ինքը՝ Անյուտան: Երկու ժամ տևողությամբ համերգի ընթացքում նվագելու են Ավետիսյանի 5 աշակերտները, հնչելու են դասական կատարումներ, հայտնի հիթեր, նաև լինելու է շփում հանդիսատեսների հետ և սեմինար կիթառի մասին: Մուտքավճարը կազմում է 2500 դրամ, համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Անյուտայի ընտանիքին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը |