Ով է տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նորանշանակ նախարարը13 մայիսի 2018 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարար նշանակվեց Աշոտ Հակոբյանը, որի մասին համացանցի հայկական հատվածում ոչ մի հիշատակում ժամեր շարունակ հնարավոր չէր գտնել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Ավելի ուշ, այնուամենայնիվ, նորանշանակ նախարարի կենսագրությունը հրապարակվեց, որը ներկայացնում ենք ստորև։ Արդեն նախկինում ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը 50 տարեկան է, ծնվել է Հրազդանում: 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ իրավաբան-իրավագետի որակավորմամբ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998-ից ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչությունում` որպես քննիչ, իսկ 2000-ից` ավագ քննիչ: 2005 -2008թթ. եղել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011թթ.՝ նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգի), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ: 2011-2014թթ. աշխատել է որպես նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ, 2014-ին՝ ՔԿ Երև վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ: Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների: Ավելի շուտ արդեն պատմել էինք թե ովքեր են համալրել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը կազմը․ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |