Կնեսետի պատգամավորներից շատերը վստահ են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նրանց բարոյական պարտքը

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության քննարկումն իսրայելյան Կնեսետում իրոք տարօրինակ երեւույթ է, եւ մենք հուսով ենք, որ այն իր տրամաբանական ավարտը կունենա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Կնեսետում ներկայացված բոլոր կուսակցությունները կողմ են քվեարկել, որպեսզի հարցը ընդգրկվի օրակարգում: «Արձակուրդներից հետո մայիսին սկսվելու է հարցի քննարկումը: Հնարավոր է, որ հարցը կրթության հանձնաժողովից տեղափոխվի անվտանգության հանձնաժողով: Պատգամավոր Խաիմ Աուրոնը եւ Երուսաղեմի «Հայ Դատի» գրասենյակը աշխատում են այդ ուղղությամբ»,- նշել է Մանոյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Կնեսետի պատգամավորներից շատերը վստահ են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է Իսրայելի բարոյական պարտքը:



Հիշեցնենք, որ մարտի 26-ին Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քննարկման հարցը: Հարցը ներկայացվել է «Մերեց» կուսակցության կողմից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---