Կիրո Մանոյան. Սերժ Սարգսյանը ստիպված կլինի փոխել Հայաստանի մոտեցումները Ղարաբաղի խնդրի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր նախագահը ստիպված կլինի փոխել Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հայաստանը մինչ օրս չափազանց կոռեկտ էր այդ հարցում, սակայն այժմ, երբ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի կտրուկ է դարձել, մեր քայլերը պետք է համապատասխան դառնան: Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի ԳՎ-ում, ասում է այն մասին, որ Բաքվին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը»,- ասել է Մանոյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ-ն համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի ելնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքից: «Դա միանշանակ նշանակում է, որ ԼՂՀ կարգավիճակը որոշվում է Ադրբեջանից դուրս, ինչի հետ Բաքուն համաձայն չէ: Որեւէ երաշխիք չկա, որ հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով: Այդ պատճառով Հայաստանը պետք է խստացնի եւ ճգրտի իր դիրքորոշումները եւ հենց այդ տեսանկյունից էլ պետք գնահատել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին»,- ընդգծել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---