Զեյնալյան. «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական ճանապարհները կուսումնասիրվեն17 մայիսի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները», - լրագրողների հետ զրույցում ասել է Արտակ Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները: «Բոլոր հնարավոր ճանապարհներն էլ քննարկում ենք, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը», - նշել է Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է համաներման մասին փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, նախարարը պատասխանել է. «Ընդհանրապես, համաներման մասին միշտ է խոսվում, բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, ընդհանրապես, համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որպեսզի, առհասարակ, լինի գաղտնի»: Նա ընդգծել է, որ այն չի կարող լինել հրապարակային։«Դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ՝ արվում է, չի արվում», - ասել է նախարարը։ Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակել են Արշակունյաց պողոտայի մի հատվածը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |