ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին առկա խնդիրների հաղթահարման գործընթացում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպայի Միության խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Հարգելի նախագահ, Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում: Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի հետընտրական իրադարձություններին եւ տեղյակ է այն խնդիրներին, որոնք ծառացած են Ձեր նոր պաշտոնը ստանձնելու պահից: Միաժամանակ, մենք ողջունում ենք անցումային շրջանում Ձեր կողմից արված երկխոսության հրավերները:



ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում: Մենք շարունակում ենք հետընտրական իրադարձությունների անկախ ուսումնասիրությունը, հետեւում ենք ձերբակալված քաղաքական գործիչների ազատ արձակման ընթացքին, ընդդիմության հետ բաց երկխոսությանը, ինչպես նաեւ կարեւորում ենք լիարժեք ազատության վերականգնումը` որպես վստահության բարձրացման բաղադրիչ: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները հետագայում եւս կզարգանան»,- ասվում է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարի նամակում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---