Փաշինյան․ Կաշառք վերցնող դատավորի հետևից գալու են19 մայիսի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունն այլևս չի տալու հրահանգներ դատավորներին այս կամ այն վճիռը կայացնելու վերաբերյալ, հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բ26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք և պարոնայք», - ասել է նա, նշելով, որ դատավորները պիտի ինքնուրույն որոշումներ կայացնեն ու ի կատար ածեն դրանք՝ կրելով նաև դրանց համար պատասխանատվությունը։ Նա ասել է, որ տեսակետներ կան, թե դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, դատավորները չգիտեն՝ ինչպես վարվել, որովհետև, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով։ Ու չնայած գաղափարներ են հնչում՝ միգուցե պետք չէ կաթվածահար անել համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում, սակայն իր և նոր իշխանության համար դատական համակարգի անկախությունը հատելը կարմիր գիծ է։ Վարչապետն ընդգծել է, որ անգամ բարի նպատակների համար չի կարելի նույնիսկ 1-2 անգամ խախտել այդ կանոնը, քանի որ դա կդառնա սովորություն դրանից բխող հետևանքներով։ Նա նշել է ոլորտի 2 առաջնահերթությունները․ հնարավորություն տալ, որ դատավորները կայացնեն ինքնուրույն որոշումներ ու փակել կաշառքով դատական գործը լուծելու բոլոր ճանապարհները։ «Յուրաքանչյուր դատավոր, ով կփորձի կաշառքով որոշում կայացնել, պիտի իմանա, որ իր հետևից գալու են», - ասել է Փաշինյանը։ Փաշինյանն ասել է նաև, որ կիսում է ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության մասին մտահոգություններն ու նշել, որ այն դեպքերում, երբ կալանքից խուսափել է կարելի, կալանավորել պետք չէ։ «Պետք է խուսափենք իրավիճակից, երբ ՔԿՀ-ները լեփլեցուն են ու կալանավորները հերթով են քնում», - շեշտել է Փաշինյանը։ «Կալանավորված անձանց թիվը չպետքէէ գերազանցի քնելատեղերի թվին», - ընդգծել է վարչապետը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |