Տոնոյանը և Շոյգուն կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները![]() 23 մայիսի 2018 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 23-ին Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ առանձին, երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և կողմերի պատրաստակամությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա համաձայնությունների և ծրագրերի շարունակականության ապահովման ու համագործակցության բոլոր ուղղություններով դրանց ընդլայնման վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստի ընդլայնված և փակ քննարկումների ժամանակ իր գործընկերների հետ քննարկվել է օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |