Մինասյան. ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու են, իսկ երբ՝ կասի վարչապետը

Մինասյան. ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու են, իսկ երբ՝ կասի վարչապետը

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անպայման կայանալու են, քանի որ ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Սարդարապատի հուշահամալիրում:

«Այն, որ խորհրդարանի այսօրվա հարաբերակցությունն ակնհայտորեն չի համապատասխանում մեր իրողություններին, փաստ է, բայց թե ինչ ժամկետում պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, ավելի մանրամասն կներկայացնի վարչապետը։ Դաշնակցությունը միշտ պատրաստ է»,- ամփոփել է գործադիրի ներկայացուցիչը, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է նաև, որ այն խորհուրդը, որ տվել է 1918 թվականը, պետք է օգնի, որ հայոց պետականությունն ու ապագան միշտ մեր ձեռքերում պահենք՝ ցանկացած գործողության հիմքում միայն ու միայն հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի։ «Համոզված եմ, որ նոր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջ է շարժվելու այս սկզբունքներով»,- ասել է նա։

Նա միաժամանակ նշել է նաև, որ կառավարության երիտասարդ անդամների աշխատանքի առնչությամբ մտահոգություններ չկան, կա զգուշավորություն։ «Համոզված եմ, որ երիտասարդ լինելով հանդերձ, երբ ապագայի հիմքում դրվում են փորձը և ապագայի նկատմամբ ազգային, պետական արժեքները, հաջողություն ենք ունենալու։ Որևէ մեկը նախարար կամ կառավարման հմտություններ ձեռք բերած չի ծնվել»,- նշել է նորանշանակ նախարարը։

Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին ասել է, որ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է քննարկվի ու լուծվի Ազգային ժողովում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---