Մի խումբ մասիսցիներ Երևանում պահանջում են ազատել Մասիսի քաղաքապետին

Մի խումբ մասիսցիներ Երևանում պահանջում են ազատել Մասիսի քաղաքապետին

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց Մասիսի մի խումբ բնակիչներ պահանջում են ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

Այդ պահանջով բողոքի ակցիա է եղել նաև հունիսի 1-ին: Մայիսի 31-ին ի պաշտպանություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մի խումբ քաղաքացիներ փակել էին Մասիս-Երևան ճանապարհը:

Դատարանը քննում է Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունները՝ նրանց երկու ամսով կալանավորելու մասին։ Նրանք ձերբակալվել են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ էր ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---