Արման Սահակյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը․ Այն կորցրեց 3-րդ պատգամավորին 2 հունիսի 2018 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արման Սահակյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին։ «Դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից հեռացել էին պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը։ Մինչև «Թավշյա» հեղափոխությունը կուսակցությունը 58 մանդատ ուներ 105-տեղանոց խորհրդարանում, մեծամասնություն պահպանելու համար անհրաժեշտ է ունենալ 53 քվե։ Հանրապետական խմբակցությունում մնում է 55 պատգամավոր, ևս մեկը Ֆելիքս Ցոլակյանը, նախկինում շեղվել էր խմբակցության որոշումից՝ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը մայիսի 1-ի ընտրություններում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |