ԵԽԽՎ-ն խորհրդատվական փաստաթուղթ կընդունի հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ-ն եւ անձամբ ես, որպես կառույցի ղեկավար, չափազանց մտահոգված ենք Հայաստանում ստեղծված իրավիճակով»,-Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նոր նախագահ Լուիս Մարիա դը Պուչը: «Մենք որոշակի աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ եւ այժմ փորձում ենք ուղիներ գտնել իրավիճակի բարելավման համար: ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ ես փորձեցի եւս մեկ անգամ հիշեցնել նրան Եվրոպայի Խորհրդի չափանիշների մասին, հայտարարեցի Հայաստանի կողմից կառույցի մի շարք սկզբունքների եւ չափանիշների խախտման մասին: Եթե Հայաստանի ղեկավարությունն իրոք Եվրոպայի Խորհրդի սկզբունքների կողմնակից է եւ մտադիր է կատարել ստանձնած պարտավորությունները, մենք պետք է վերականգնենք այդ երկրում խախտված մի շարք տարրեր եւ համաձայնեցնենք դրանք չափանիշների հետ»,-հայտարարել է նա: Նշելով, որ նստաշրջանում քննարկվելու է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հարցը, ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ քննարկումներից հետո կընդունվի խորհրդատվական բնույթի փաստաթուղթ, որը կարտացոլի ԵԽԽՎ դիրքորոշումը. «Մենք հավատում ենք, որ Հայաստանն ընդունում է կառույցի սկզբունքները եւ ձգտում է դրանց կատարման: Սակայն խնդիրների առկայության դեպքում, մենք Հայաստանի հանդեպ կցուցաբերենք նույնպիսի վերաբերմունք, ինչպես այլ պետությունների հանդեպ, կպնդենք, որ պաշտոնական Երեւանն ընդունի Եվրոպայի Խորհրդի չափանիշները»: Հաղորդելով, որ հաջորդ շաբաթ ինքն այցելելու է Հայաստան, Լուիս Մարիա դը Պուչը հավելել է, որ ինքը կայցելի նաեւ Ադրբեջան: Սակայն Ադրբեջան կատարելիք ճշգրիտ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---