Ավանում զանգվածային անկարգության մեջ կասկածվող 2 հոգի ազատ է արձակվել

Ավանում զանգվածային անկարգության մեջ կասկածվող 2 հոգի ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանի Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդած, զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվածներից երկուսը՝ Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանըև և Երևանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Կալանավորման միջնորդությունը քննող դատավորը մերժել է քննիչի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ արձակել նրանց: Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Կարեն Տոնոյանին եւ Էդմոն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություն): Զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այլ ձերբակալվածներ դեռ չկան:

Նրանք ավելի վաղ ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---