ԶԼՄ-ներ. Զիդանը հեռացել է «Ռեալից» ակումբի նախագահի հետ հակասությունների պատճառով 5 հունիսի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է «Ռեալից» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հակասությունների պատճառով: Մասնագետը շահագրգռված էր «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի հարցում, սակայն Պերեսը մերժել է նրան, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով: Միևնույն ժամանակ, «Ռեալի» նախագահը ցանկացել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիթ դե Խեային, թեև Զիդանը գոհ էր հիմնական դարպասապահ Քեյլոր Նավասին: Պերեսի գործողություններին ի պատասխան ֆրանսիացին իբր հայտարարել է. «Բավական է: Հիմա դուք հոգ տարեք ձեր թիմի մասին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զիդանը հեռանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ես որոշում եմ կայացրել, որ չեմ շարունակելու աշխատանքս այդ պաշտոնում հաջորդ խաղաշրջանում: Անհրաժեշտ է, որ թիմը հետագայում ևս հաղթի, իսկ դրա համար փոփոխություններ են հարկավոր»,-ասել է Զիդանը: Զիդանը զբաղեցնում էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջին 2,5 տարին: Այդ ընթացքում թիմը ֆրանսիացի մասնագետի հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, 2 աշխարհի ակումբային առաջնությունում, ՈՒԵՖԱ-ի 2 Սուպերգավաթում և Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում՝ ընդհանուր առմամբ 9 մրցանակ նվաճելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |