Արոնյանն 1-ին տեղն է կիսում Norway Chess մրցաշարում 6 հունիսի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: 7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով կիսում է 1-ին տեղը: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը (նա դուրս է մնացել մրցաշարից ոտքի վնասվածքի պատճառով), Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 7-րդ տուրի մյուս արդյունքները. Վաշիե-Լագրավ-Անանդ՝ 0:1, Մամեդյարով-Սո, Կարուանա-Նակամուրան՝ ոչ ոքի: 7-րդ տուրից հետո Կարլսենը, Սոն, Անանդը և Արոնյանը կիսում են 1-ին հորիզոնականը 3,5 միավորով, Կարյակինը, Նակամուրան, Կարուանան, Մամեդյարովը՝ 3-ական միավորով կիսում են 5-8-րդ տեղերը: 9-րդ հորիզոնականում Վաշիե-Լագրավն է 2 միավորով: 8-րդ տուրում Արոնյանը կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |