Փաշինյանը՝ ադրբեջանցի փախստականներին բանակցություններում ներգրավելու մասին. Ալիևն է ներկայացնում նրանց

Փաշինյանը՝ ադրբեջանցի փախստականներին բանակցություններում ներգրավելու մասին. Ալիևն է ներկայացնում նրանց

PanARMENIAN.Net - Արցախյան հարցի բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում: Մինչև 1998 թվականը բանակցային գործընթացն այս ձևաչափով է եղել: 1998-ից հետո ՀՀ ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից. ճիշտ են արել, թե՝ սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ դառնալուց առաջ եղել է Արցախի նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախյան ինքնապաշտապանության կազմակերպիչներից է, հետևաբար նրանք կարող էին ունենալ Արցախի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան: Արցախի անունից նույն բանը չեմ կարող անել ես, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքնս ինձ, քանի որ դրա համար չկա ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ քաղաքական հիմք» - ասել է նա:

Անդրադառանալով Ադրբեջանի՝ Արցախը բանակցություններին որպես կողմ ներգրավելու Հայաստանի դիրքորոշմանն ի պատասխան ԼՂ-ում ապրած ադրբեջանական համայնքին ներգրավելու պնդմանը, Փաշինյանն ասել է, որ դա կեղծ փաստարկ է:

«Սա կեղծ փաստարկ է, քանի որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ կերպ փոփոխություն չի կրել կոնֆկլիկտի պատճատով: Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի, նրանք շարունակում են մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցող՝ այդ թվում նաև նախագահական ընտրություններին, ասել է թե՝ Իլհամ Ալիևը բանակցություններին մասնակցում է այդ մարդկանց մանդատով, և նրանք ներգրվված են՝ ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---