Արմավիրի և Սյունիքի մարզպետները հայտնի են

Արմավիրի և Սյունիքի մարզպետները հայտնի են

PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 8-ի նիստում կնշանակվեն Արմավիրի և Սյունիքի մարզպետները: Համապատասխան որոշման նախագծերն ընդգրկված են գործադիրի նիստի օրակարգում:

Աշոտ Ղահրամանյանը կազատվի Արմավիրի մարզպետի պաշտոնից, նրան կփոխարինի Գագիկ Միրիջանյանը՝ ՀՅԴ-ից:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը:

Ավելի վաղ, կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում 8 նոր մարզպետ է նշանակվել:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանն ու Գարիկ Սարգսյանը նշանակվել են Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզպետներ։ Իջևանի քաղաքապետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել, Վայքի ԲՀԿ-ական քաղաքապետ Արագած Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ից Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ։ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն ու Իշխան Սաղաթելյանը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզպետներ են նշանակվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---