Բաքուն Ռուսաստանից պահանջում է աջակցություն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությա՞նը»

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Ռուսաստանը պետք է հայտարարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մասին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: «Մենք միայն նրանցից լսում ենք, որ Ռուսաստանը կհամաձայնի այն ամենի հետ, ինչին կգան կողմերը»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա նշել է, որ «բավարար չէ աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: «Պետք է գործնականում աջակցել հակամարտության կարգավորմանը տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---