2018-ի հունվար-մայիսին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2%-ով11 հունիսի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 տոկոսով: 2018-ի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայություն 2018-ի հունվար-մայիս ամիսներին, 2017-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք: 2018-ի մայիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |