Հայաստանը պետք է սովորի խոսել Արեւմուտքի հետ նրա իսկ լեզվով

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը չի բավարարվի միայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունմամբ: Չնայած նրան, որ այդ բանաձեւն իրավական ուժ չունի, այն կնպաստի ՄԱԿ-ում նոր բանաձեւերի ընդունմանը, եւ ես համոզված եմ, որ այդ ժամանակ դրանց ընդունման օգտին կքվեարկեն 39-ից ավելի երկրներ»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա հիշեցրել է, որ ՎՈՒԱՄ երկրները պատրաստվում են ՄԱԿ-ում նոր բանաձեւ առաջարկել սառեցված հակամարտությունների վերաբերյալ: «Այդ բանաձեւի նախագիծը վերաբերում է ղարաբաղյան եւ այլ տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, եւ անշուշտ կարելի է ենթադրել, որ նրա ընդունման օգտին կքվեարկեն նույնիսկ այն երկրները, որոնք նույնիսկ ծանոթ չեն այդ հակամարտություններին»,-նշել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:



Լ.Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանը բոլոր հնարավորություններն ուներ դիմակայելու համար Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեւի ընդունմանը, եւ այժմ անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի ԳՎ հաջորդ նստաշրջանում դրա ընդունման դեմ: «Մենք ունենք փաստաթուղ, ըստ որի 1992թ. մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այն մասին, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի Ղարաբաղը ինքնապաշտպանության միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի ագրեսիայի դեմ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այն ժամանակ բացարձակ ոչ մի միջոցի չդիմեց Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար, իսկ ՄԱԿ-ում մեր պատվիրակությունը կարող էր վերցնել արխիվից այդ փաստաթուղթը եւ ներկայացնել այն ի պատասխան ադրբեջանական բանաձեւի ընդունմանը»,-հայտարարում է Լ.Մելիք-Շահնազարյանը: Նա գտնում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է բանաձեւեր ներկայացնի, որում կնշվեն Ադբեջանի միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումները: «Հայկական պետությունները պետք է խոսեն Արեւմուտքի հետ նրա իսկ լեզվով, սակայն սկզբից այն պետք է սովորել», նշել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---