Լեւոն Մելիք-Շահնազարյան. Այսօր տեղի է ունենում հայ քաղաքակրթության ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայկական քաղաքակրթության ցեղասպանության քաղաքականություն է վարում: Այդ մասին «Հայացք» մամլո ակումբում տված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ մշակութային էքսպանսիան սկսվել է դեռեւս 50-60ական թվականներին Թուրքիայում: Այն ժամանակ այսպես կոչված պատմաբանների խումբ հայտնվեց, որի նպատակն էր` ապացուցել, որ Հայկական պետություն Փոքր Ասիայում երբեք գոյություն չի ունեցել, իսկ մարդիկ, ովքեր հայեր են համարվում, իրականում հայացած թուրքեր են: Սակայն այն ժամանակ նրանք չկարողացան պատասխանել մի հարցի. «Եթե բոլոր հայերը թուրքեր են, ապա ո՞վ է նրանց հայացրել»: Աստիճանաբար այդ ալիքը մարեց:



Ավելի ուշ այն նոր ու ավելի զորեղ ուժ ստացավ Ադրբեջանում, հատկապես, անկախություն ձեռք բերելուց հետո: Նա նշել է, որ դրա սկիզբը դրեց Հեյդար Ալիեւը, ով 10 տարի առաջ մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն այդ օրը հայտարարվեց Ադրբեջանցիների ցեղասպանության օր: Այդ հրամանգրում Երեւանը նշվում է` որպես «ադրբեջանական քաղաք»: Այսօր Բաքվում արդեն մեղադրում են 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին նրանում, որ նրանք «հայերին նվիրեցին ադրբեջանական Իերեւան քաղաքը»:



«Այսօր ադրբեջանցիները իրենցն են համարում Երեւանը, Գառնին, Սեւանը եւ այլն: Ցավոք, մենք դրան հեգնանքով ենք վերաբերվում: Կարծիք կա, որ աշխարհում լավ գիտեն մեր տարածաշրջան թյուրքական քոչվոր ցեղերի մուտք գործելու մասին: Սակայն նման վերաբերմունքը, իրականում, վտանգավոր է»,- վստահ է քաղաքագետը: «Ադրբեջանում մի սերունդ է աճում, որը վստահ է, որ հայերը գրավել են իրենց հողերը: Շուտով որոշում կընդունվի Բաքվի պողոտաներից մեկը «Իերեւանի պողոտա» վերանվանելու մասին: Բացի այդ, Ադրբեջանի գյուղերից մեկը կանվանեն «Ենի Իերեւան»,- հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:



Բաքուն այդ պատմական անհեթեթությունը ոչ միայն ներարկում է ադրբեջանցիների գիտակցության մեջ, այլեւ ողջ աշխարհում ակտիվորեն քարոզում է իր սուտը: Բազմահազար տպաքանակով լույս են տեսնում գրքեր, որտեղ ներկայացված է պատմության ադրբեջանական «մեկնաբանությունը»: Այդ կեղծ գիտական գրքերը տարածվում են աշխարհով մեկ:



Բացի այդ, ադրբեջանական կողմը օգտագործում է ցանկացած հնարավորություն երգերի, պարերի, մեղեդիների եւ այլնի ծագումը խեղաթյուրելու համար: «Եւ նրանք միշտ հաջողության են հասնում, քանզի մենք լռում ենք, չենք հակազդում»,- նշել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:



Խոսելով հակազդեցությունների մասին` քաղաքագետը նշել է, որ առաջին հերթին, հայկական կողմը պետք է դատական գործ հարուցի Ադրբեջանի դեմ: Բացի այդ, պետք է պարբերաբար գիտաժողովներ, ցուցահանդեսներ անցկացնել այդ թեմայով, ներկայացնել մեր մշակույթը արտերկրում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---