ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը13 հունիսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - «ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը։ «ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով ելույթում ասել է. «Հարց ու պատասխանը և քաղաքացիական հասարակության մի շարք մտահոգություններ հաշվի առնելով՝ ԵԼՔ խժմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավորի ընտրությանը, որի արդյունքում դատավորը, հուսով ենք, չի ընտրվի»,-հայտնում է Aysor.am-ը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ հունիսի 12-ին ՍԴ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չի տվել, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: «Քանի որ թեկնածուն չի հայտնել լրջագույն կարծիք կարևոր խնդիրների վերաբերյալ, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ ընտրությանը», - ասել է նա: Մայիսին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար (թափուր էր մնացել Կիմ Բալայանի տեղը) առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չհավաքվեցին: Եթե Դանիելյան էլ չընտրվի ԱԺ-ում, ապա ՍԴ-ում 2 տեղ թափուր կմնա: ՍԴ թեկնածուի ընտրությունները տեղի կունենան ժամը 11։00-ին։ Դատավորի թեկնածուն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ներկայացված դատավոր Ելիզավետա Դանիելյանն է։ Հունիսի 12-ին ԱԺ-ում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |