Սեֆիլյանի գործով բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել13 հունիսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով բոլոր մեղադրյալների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Պետրոսյանի, Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում է կայացրել: Սեֆիլյանից բացի, բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանը պահաջել է 500.000 դրամ գրավ: Դատարանը նրանց չի արդարացրել, այլ մեղմացրել է պատիժը: Սեֆիլյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում 5.5 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով բոլոր մեղադրյալների խափանման միջոցը փոխելու համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |