Շարմազանով. Եթե որևէ մեկը փորձի արատավորել անունս՝ կպաշտպանեմ պատիվս դատարանում22 հունիսի 2018 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառանլով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը, որտեղ վերջինս ցուցադրում էր նրան պատկանող կիսակառույց շինությունը, հայտարարել է, որ եթե այսուհետ «որևէ մեկը փորձի արատավորել իր անունը՝ պաշտպանելու է իր պատիվը դատարանում»: «Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ և դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով ոչ թե որևէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբևէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաև նշված կիսակառույց շինությունը նշված են իմ հայտարարագրում, որը բաց է եղել և հասանելի ցանկացած քաղաքացու համար», - նշել է նա՝ հավելելով, որ եթե կապացուցվի, որ երբևէ «անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել է հանրային միջոցներից, պետական բյուջեից, պատրաստ է կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը»: Նա սթափվելու կոչ է արել, քանի որ «իրեն զրպարտողների անպատժելիության ժամկետը սպառվել է»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |