Մովսիսյան. Շնորհակալ եմ ԱԱԾ-ից, շատ շնորհքով են ներխուժել (վիդեո) 22 հունիսի 2018 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասել է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործել են «օրենքի տառին համապատասխան և շատ շնորհքով են ներխուժել իր տուն»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ես շատ շնորհակալ եմ ԱԱԾ-ին: Շատ շնորհքով ներխուժեցին մեր բնակարան, որտեղ ինչ ունեի՝ օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Նախկինում նման բաներ չեն եղել (նկատի ունի՝ ԱԱԾ-ի նախկին գործելաոճը), վայրագություններ են եղել այն ժամանակ: Ես օրինականից բացի (օրինական զենքից-խմբ.) ինչ ունեցել եմ՝ կամավոր տարել-հանձնել եմ նրանց», - ասել է Մովսիսյանը՝ հավելելով, որ հիմա «այնպիսի ժամանակներ են եկել, որ զենք ունենալու կարիք չկա»: Ըստ Մովսիսյանի, իրեն բերման են ենթարկել միայն զենք-զինամթերք ունենալու համար: Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը Արմավիրի մարզի Այգեկ գյուղում. նա բերման էր ենթարկվել: Հունիսի 21-ի գիշերն ազգային անվտանգության ծառայությունը բաց էր թողել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |