Աշոտյանը Գերմանիայի և Ադրբեջանի ռազմական գործակցության հարցով դիմել է Բունդեսթագ

Աշոտյանը Գերմանիայի և Ադրբեջանի ռազմական գործակցության հարցով դիմել է Բունդեսթագ

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ֊գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին:Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նամակը վերաբերում է գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրին։

Rheinmetall AG-ն գերմանական կոնցերն է, որը ռազմատեխնիկայի և սպառազինության խոշորագույն արտադրողներից է Գերմանիայում և Եվրոպայում: 1992-ից ղարաբաղյան հակամարտության պատճառով Գերմանիան արգելք է սահմանել Հայաստանին և Ադրբեջանին զենք և ռազմատեխնիկա վաճառելու հարցում:

Ըստ գերմանական կոնցերնի տվյալների, փաստաթղթում ընդգծվում է, որ Rheinmetall-ն այնպիսի ծառայություններ կմատուցի Ադրբեջանին, որոնք չեն խախտում ԵԱՀԿ էմբարգոն:

«Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Աշոտյանը գրել էր. «Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---