«Օլիմպավանում» ծեծկռտուքի վերաբերյալ քրգործն ուղարկվել է ՀՔԾ 3 հուլիսի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցված քրգործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Հուլիսի 2-ին «Օլիմպավան» համալիրում ծեծվել է բռնցքամարտիկ Նիկոլայ Հարուտյունովի հայր Վյաչեսլավ Հարությունովը։ Ոստիկաններին նա ասել է, որ նրան ծեծել են մի քանի հոգի, այդ թվում՝ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն, ընդ որում՝ առաջին հարվածը հասցրել է ինքը Ծառուկյանը։ Էդուարդ Բաբայանը ձերբակալված է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |